Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբվանի՞ց է Հովիկ Աբրահամյանը դարձել Վազգեն Սարգսյան

Երբվանի՞ց է Հովիկ Աբրահամյանը դարձել Վազգեն Սարգսյան
07.10.2015 | 22:17

Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցներն ԱԺ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության վարչության պետ Արսեն Բաբայանի հետ համատեղ այսօր խոչընդտոցին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով, որ լրագրողները մոտենան այն տարածքին, որտեղով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին խորհրդարանի շենք է մտնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հարցուպատասխանի օրերին լրագրողները վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն էին ունենում ԱԺ շենքի հետնամուտքում, որտեղով Հովիկ Աբրահամյանը շենք է մտնում: Այսօր տարածքում պատ էին կազմել անվտանգության աշխատակիցներն ու Արսեն Բաբայանը՝ հայտարարելով, որ ԱԺ տարածքը հատուկ պահպանվող տարածք է և լրագրողներն իրավունք չունեն մոտենալ նշված վայրին: «Եթե գտնում եք, որ խոչընդոտում ենք ձեր աշխատանքը, դիմեք դատախազություն, ասեք՝ հարուցեք քրեական գործ»,- լրագրողներին դիմեց Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ ԱԺ տարածքը հատուկ պահպանվող տարածք է, ներքին կանոնակարգով է սահմանված, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարող են նման սահմանափակումներ լինեն: «Համապատասխան վայրում հարցեր տվեք վարչապետին»,- ասաց նա: Հարցին, թե երբ են լրագրողները վտանգ ներկայացրել վարչապետի համար, Բաբայանը պատասխանեց՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ